Ինչը բիզնեսում հաճախ անվանում են սոցիալական պատասխանատվություն, մենք կոչում ենք սեր․ սեր մեր երկրի, մեր քաղաքների, մեր հաճախորդների ու մեր երազանքների հանդեպ։ Գլոբբինգի համար շարժիչ ուժ է այն, որ, փոխելով մշակույթը, մենք նպաստում ենք մեր երկրի, տնտեսության զարգացմանը, մեր երկրի հայտնի դառնալուն, հայ մտքի հաղթանակներին։
Հենց այս սերն է, որ մեզ դրդեց սկսել նմանը չունեցող մի նախաձեռնություն, որն իր տեսակի մեջ մշակութային հեղափոխություն կլինի, սակայն այս անգամ ոչ միայն գնումների, այլև՝ արվեստի։
Գլոբբինգ «Կինո Նաիրի»